Ֆիլմերը կցուցադրվեն նաեւ հիվանդանոցներում (տեսանյութ)
Հայաստանում մեկնարկում է 8 -րդ մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 20 - 24 - ը Երևանում և 30 օր կշարունակվի Հայաստանի մարզերում` Լոռիում, Գեղարքունիքում, Տավուշում, Շիրակում, Արարատում և Կոտայքում:
Փառատոնի ծրագրերում ընդգրկվել է 105 ֆիլմ 27 երկրներից: Ֆիլմերը կցուցադրվեն կինոմիավորման տարբերոկով կինոթատրոններում, ինչպես նաև դպրոցներում և անգամ հիվանդանոցներում։
Ժյուրի կազմում կլինեն նաեւ երեխաներ։
«Այս տարի հայ երեխաներից բացի մանկապատանեկան միջազգային ժյուրիի կազմում կլինեն նաև պատանիներ Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից և Վրաստանից: Ինչպես նաև ժյուրիի կազմում կլինեն սիրիահայ երեխաներ»,-ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը...
Փառատոնի ընթացքում կիրականացվեն նաև ծրագրեր` « Դու Մինակ չես ... Մենք կհաղթենք » , «Ես ձեզանից մեկն եմ » և այլ խորագրերով:
«Դու Միենակ չես ... Մենք կհաղթենք» ծրագրի շրջանակներում Ռուսաստանից Երևան կժամանեն բժշկական գիտությունների դոկտորներ Ալեքսանդր Կարաչունսկին և Ալեքսեյ Մասչանը, ովքեր խորհրդատվություններ կանցկացնեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Այսօրվա ասուլիսում փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Նելլի Ալելովան կարևորեց նաև երեխաների խմբակային աշխատանքը. «Երեխաները փառատոնի ընթացքում խմբեր կկազմեն և միասին կստեղծագործեն, ինչը կզարգացնի նրանց մեջ խմբային աշխատանքի կատարելու կարողությունը»:
Նշենք, որ փառատոնը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: