Անօթևաններն ապրում են ձեղնահարկերում (տեսանյութ)
Հերիքնազ Մարկոսյանի ընտանիքը բնակվում է Գյումրիի «Անի» թաղամասի շենքերից մեկի ձեղնահարկում:
Նրանց ընտանիքը դուրս է մնացել բնակբաշխման գործընթացից միայն այն պատճառով, որ 2008 թվականին Գյումրիում անօթևան ընտանիքների հաշվառման ժամանակ, Հերիքնազի մայրը գտնվել է կալանավայրում, ինչի պատճառով նրա անձնական փաստաթղթերին աղջիկը չի տիրապետել ու քաղաքապետարանի կողմից հերթագրման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը չի կարողացել ամբողջացնել:
Իսկ քաղաքապետարանը հրաժարվել է մասամբ համալրված փաստաթղթերով փաթեթները ընդունել անօթևան ընտանիքներից և հաշվառել հերթացուցակում: Ներկայումս այդ ընտանիքը ժամանակավորապես և անորոշ վիճակում ապրում է «Անի» նորակառույց թաղամասի բազմահարկերից մեկի, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: