Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարում է 3 TV, 2 ռադիո, 1 ամսագիր եւ 1 թերթ

Հասարակություն
3dd1bc2bbf8a8c732a13cea14a6061ea

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» ղեկավարությունը ներողամտություն է հայցում ֆուտբոլի սիրահարներից «Արմենիա Թի Վի» հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը հայտարարարել է, որ ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորները՝ աշխատանքից ազատված:

Ի դեպ, այս հաղորդագրության մեջ նաեւ մանրամասներ են հրապարակված «Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորման կազմի վերաբերյալ:

«Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:

2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը և որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը, եւ 2012 թվականի օգոստոսի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը:

Մանրամասներն այստեղ