Երևանի Դումայի շենքի քարերը՝ ճակատին
ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանում կառուցվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երևանի Դումայի շենքի համարակալված և պահպանված քարերով:
Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:
Երևանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸ Միության գործունեության ընդլայնման խորհրդանիշ և մշակութային միջոցառումների նոր օջախ:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։