A
A
ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա Երեւանում
Հոկտեմբերի 18-ին Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության միջազգային համաժողովը:
Դրան մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից ժամանած միջազգային փորձագետներ:
Նույն օրը կմեկնարկի նաև Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների Խորհրդի հերթական նիստը:
Երևանում Խորհրդի նիստը անցկացվում է առաջին անգամ: Նիստին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից: