A
A
Հարկադիր կատարողներին ատեստավորում են
Այսօր ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում սկսել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը:
Այն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
Առաջինն ատեստավորում կանցնեն առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողները: Այս մասին հայտնում է ԴԱՀԿԾ մամլո բաժինը։