«Չարենցի հիշատակը ինքը պղծել է»
Ի վերջո ի՞նչ պատճառով է Դավիթ Գասպարյանի ձեւակերպմամբ՝ արգելանքի տակ դրվել չարենցագետի կազմած «Գիրք մնացորդացը»:
«Ի՜նչ արգելանք, գրականագետը բառերը պետք է ճիշտ օգտագործի... Չարենցն ունի ժառանգներ, ժառանգնե՛րն են բողոքել: Եվ հետո դա արգելանք չէ, տպաքանակի մի մասը թանգարանին է հանձնված, ինչպես Չարենցն է կտակել, եթե ինքը (Դավիթ Գասպարյանը.- խմբ) խոսում է նման բաներ, ուրեմն իրեն կպատասխանվի ինչպես հարկն է, ինքը պիտի ամոթ ունենա: Ինքն ուղղակի խայտառակ է արել Չարենցին»,- ասաց Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նաեւ շեշտեց. «Չարենցը գրել է որոշ բանաստեղծություններ, որոնք տպագրելու համար չեն, վերնագրում էլ գրել է «Ազդ», իսկ Դավիթ Գասպարյանը «ազդ»-ը վերցրել դարձրել է «ազգ», բանաստեղծություններն էլ հրատարակել: Այսինքն՝ Չարենց բանաստեղծի հեղինակային իրավունքը եւ հիշատակը ինքը պղծել է»: