Փողոցներում մարդկանց են փնտրելու (տեսանյութ)
Նորաձևության աշխարհում հայտնի ավանգարդ ոճի հեղափոխական Իվան Ռոդիչը հոկտեմբերի 15-16-ին Երևանի փողոցներում կփնտրի նորաձև հագնված մարդկանց։
Սթրիթ-սթայլ լուսանկարիչ Իվան Ռոդիչը կարծում է, որ Երևանի նման հետաքրքիր քաղաքում կգտնվեն բազմաթիվ ինքնատիպ մարդիկ, որոնք իրենց ոճով կառանձնանան աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներից։
Ռոդիչին հայկական մշակույթի հետ ծանոթացրել և նրա այցը Հայաստան կազմակերպել է Գեորգի Ամբարձումյանը, որը երկար տարիներ ապրում է Գերմանիայում և արդեն 2 տարի է նրանք համագործակցում են։
Ռոդիչը նշեց,որ արտերկրում բազմաթիվ համագործակցություններ է ունեցել նորաձևության աշխարհում հայտնի հայերի հետ ու բավական երկար ժամանակ է,որ ցանկանում էր ծանոթանալ այս երկրին ու նրա ժողովրդին մասնավորապես հագուստի կուլտուրայի տեսանկյունից. «Ես շատ ոգևորված եմ իմ այցելությամբ,առավոտից Հայաստանում եմ, դեռ չեմ հասցրել ինչպես հարկն է շրջել քաղաքում ,բայց առաջին հայացքից արդեն տպավորված եմ »։
Իվան Ռոդիչը իրեն համարում է մշակութային վերլուծաբան կամ բլոգեր, որը նպատակ է հետապնդում ՝ բացահայտելու ընթացիկ մշակութային իրադարձություններն ու նորաձևությունը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իվան Ռոդիչը ասաց.«Նորաձևության ասպարեզում ես չեմ հետևում բոլոր ցուցադրություններին իմ համար նորաձևությունը հիմնականում մշակութային -հասարակական ֆենոմեն է,դա մի լեզու է որով հասարակայնորեն մարդիկ իրենց արտահայտում են»։
Ռոդիչին չեն հետաքրքրում պոդիումի վրա նորձևություն ներկայացնող արվեստը։ Նա ձգտում է ներկայացնել այն ինչը հարազատ է սովորական մարդկանց,նրա ուշադրության կենտրոնում սովորական մարդն է աշխատանքի գնալիս կամ երեկոյան զբոսանքի գնալու հագուստներով։