Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճահարույց «Parada»-ն կցուցադրվի «Կոնգրեսում»

Հասարակություն
6edeca7fb5dce807bd09aad2a5f6391a

ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը մեկնարկում են «Parada» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 19:30-ին, Կոնգրես հյուրանոցի շքասրահում:

Ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ) նկատմամբ խտրականության բացառմանը: Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ծրագրված ցուցադրությունները հետձգվեցին, երբ հասարակական ճնշումների հետևանքով, ցուցադրության համաձայնությունըտված վայրերը, հրաժարվեցին ցուցադրել ֆիլմը:

«Parada» ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց` էկրան բարձրանալով 2011թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012թ. «Բեռլինալե» կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն գեղարվեստական ֆիլմի համար: