A
A
Փառաբանեցին Տիրին
Հոկտեմբերի 15-ին հայ արիները նշել են Հայոց իմաստության Տիր Աստծու տոնը։ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից հայտնում են, որ սա արիադավան-հեթանոսական տոների ու ծեսերի վերականգնումից հետո նշվեց առաջին անգամ, ինչպես այս տարի Աստվածահայր Արայի, Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու տոները:
Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ առ այսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները:
Այնուհետեւ Տիրատոնը շարունակվեց Քարահունջի մոտ 8-հազարամյա աստղադիտարանի տարածքում: