Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտական գործարար տոնավաճառ են կազմակերպում

Հասարակություն
bfcb6686d21fb756f16fca484571f96b

Հոկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի կունենա «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Այն կանցկացվի Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում ժամը 13:00-ից մինչև 16:00 -ն ընկած ժամանակահատվածում:

Միջոցառումը կիրականացվի ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում:

Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչները Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:

Միջոցառումը նվիրվում է Էջմիածին քաղաքի տարեդարձին և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: