Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Արմենիա Մարիոթ»-ի տանիքում

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին,մարվել՝ 21.58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:

Ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 2քմ մակերեսով:

 Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում համերգ էր` Էրեբունի-Երեւան տոնի շրջանակներում;