«Երևանը կորցրել է իր դեմքը» (տեսանյութ)
Երևանն այս տարի կդառնա 2794 տարեկան: Ճարտարապետ, հին երևանցի 76 ամյա Իռա Պետրոսյանը կարծում է, որ անկախ ամեն ինչից հին Երեւանը պետք է պահպանվեր, գոնե կենտրոնում, ինչպես օրինակ Թբիլիսիում։
«Երևանը կորցրել է իր դեմքը: Այն, ինչ-որ կար առաջ՝ այն հին շենքերը, որ քանդեցին, տարան՝ չգիտես ինչու և չգիտես՝ որտեղ ուզում են հավաքեն մի փողոց սարքեն, այնինչ դրանք կարող էին մնալ իրենց տեղերում»,- ասաց նա:
Ըստ տիկին Պետրոսյանի՝ մենք ցուցադրելու ոչինչ չունենք թե օտարերկրացիների, թե մեր քաղաքացիների համար:
Նա ցավով է նշում, որ Երևանի այսօրվա ճարտարապետությունը շատ հեռու է Թամանյանի ժառանգած ճարտարապետությունից. «Խեղճ Թամանյանն ինչ- որ կառուցել է, գլխին քար են գցում»
Իրեն Երեւանից դուրս չի պատկերացնում նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն չի կարող աչք փակել քաղաքի բնապահպանական բազում խնդիրների վրա:
Երևանի այսօրվա տեսքը, Կարինե Դանիելյանի խոսքերով, բոլորիս ագահության արդյունքն է. «Քաղաքում դա արտացոլվում է շենքերով, որոնք ավելի մեծ գումարներ կբերեն, ինչպես նաև օրենքներին չենթարկվելը»։