Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ անձինք՝ Բալասանյանի թիկնապահնե՞րն են

Հասարակություն
3b89434c546ec4c4fe1e11b7feef8cae

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի:

Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:

Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու, նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ ծեծողները Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներն են։