Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղում հավատարիմ են մնացել

Հասարակություն
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։

Ըստ ԼՂ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: