Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկում են աղջիկները

Հասարակություն
57c60c7c5b961e01802cc4089f0d8346

Կանայք եւ աղջիկներն ամենադիմացկունն ու հետեւողականն են աղետների կառավարման ժամանակ: Այսօր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի իգական սեռի սաները ցույց տվեցին, թե ինչպես կարող են աղետների դեպքում արագ արձագանքել, հասնել օգնության եւ փրկել մարդկային կյանքեր:

Աղջիկները պարանների միջոցով այսօր շենքի բարձր հարկերից արագ եւ անարգել մարդկանց իջեցրին եւ առաջին օգնություն ցույց տվեցին նրանց: Այս պարագայում տղամարդիկ ընդամենը դիտորդի կամ պասիվ օգնողի կարգավիճակում էին:

Միջոցառումը նվիրված էր «Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան»:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Համլետ Մաթեւոսյանը վստահեցրեց` թե տղաները, թե աղջիկներն փրկարարական աշխատանքները կարողանում են կատարել հավասարապես:

«Այս պարագայում կարեւոր է գենդերային հավասարությունը: Եթե նման աշխատանքներն իրականացնեինք մի 30 տարի առաջ, դժվարություններ կունենայինք. աշխատանքների մեծ մասը ֆիզիկական ուժ է պահանջում, սակայն այսօր տեխնիկայի զարգացումը հասցվել է նրան, որ կանայք ու աղջիկները կարող են տղամարդկանց հետ հավասար մասնակցել փրկարարական աշխատանքների կատարմանն ու ղեկավարմանը»,- հայտարարեց նա:

Փրկարար ծառայության տարիքով աշխատակիցները վստահեցնում են` թե այսօրվա լավագույն տեխնիկայով եւ թե մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակով արդեն հնարավոր է խուսափել պատմության ողբերգական էջերի կրկնություններից, երբ զոհերն անխուսափելի էին:

: