A
A
«ԳԱԶ-24»-ը՝ էքսկավատորի ամբարձիչի «զոհ»
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ն իրեն ամրակցված էքսկավատորով ժամը 12.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցում հողային աշխատանքներ կատարելիս էքսկավատորի ամբարձիչով հարվածել է 1964 թ. ծնված Տիգրան Ի.-ի վարած, նույն փողոցով ընթացող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։