Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեբեցը մասնակցել է Երկաթուղիների օրերին

Հասարակություն
fc21a84f48a1c6ae130e0c64f522d0d4

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել է հոկտեմբերի 9-10-ը Բուխարեստում անցկացված 2012 թվականի Երկաթուղիների օրերին` ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ի ղեկավարը մասնակիցներին ծանոթացրել է Ընկերության գործունեության հիմնական նպատակներին և խնդիրներին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանի երկաթուղային համակարգի՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջացքի օղակի հնարավորություններին:
Վիկտոր Ռեբեցը նաև ներկայացրել է Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու, հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման հեռանկարները:


ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ռումինիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Օվիդիու Իոանն Սիլագիի (Ovidiu Ioan Silaghi) և Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան Պիեր Լուբինուի (Jean-Pierre Loubinoux) հետ:


Վիկտոր Ռեբեցը ծանոթացել է նաև ռումինական երկաթուղում գործող փոխադրումների գործընթացին և դիագնոստիկ համակարգին, երկաթբետոնե կոճղերի և ռելսերի ամրացումների նոր տեսակներին, տարանցիկ երթուղիների ձևավորման հնարավորություններին:
Մի շարք ռումինական մեքենաշինական ձեռնարկություններին հետաքրքրվել են Հայաստան շարժակազմի մատակարարման հեռանկարները:


Երկկողմանի հանդիպումների շրջանակներում հայկական և ռումինական կողմի ներկայացուցիչները համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
2012 թվականի Երկաթուղիների օրերը՝ ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովն անցել է Եվրոպական երկաթուղային ընկերությունների միության (CER) և Եվրոպական երկաթուղային արդյունաբերության ընկերությունների միության (UNIFE) հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցել են 300-ից ավել պատոիրակներ ավելի քան 50 երկրներներից: