Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրը սկսվել է հրդեհներով

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Այսօր ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ գյուղի Նալբանդյան 24 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.03-ին, մարվել` 03.47-ին:
Վ. Եղիազարյանին պատկանող տան բակում այրվել է 400 հակ պահեստավորված անասնակեր:

Այսօր նաեւ ահազանգ է ստացվել, որ Մասիսի 2-րդ թաղամասի 12 շենքի մոտ այրվում է խանութ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել` 04.59-ին:
Այրվել են Վ. Ռոստոմյանին պատկանող կրպակի կախովի առաստաղը` 25 քմ մակերեսով, ստվարաթղթե արկղեր` 9 քմ, պաստառ` 20 քմ և օդորակիչ:

Իսկ երեկ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի- Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:


Մեքենան շրջվել է

Դեռևս չբացահայտված հանգամանքներում երեկ «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի 24 ամյա Ալեքսանդր Սադչիկովն, արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հայտնաբերվել է դի

Երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 3 շենքի 73-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել 65 ամյա Սամվել Ղազարյանի դին: