Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը քիչ էր, հիմա էլ գործարանը

Հասարակություն
be6f27f883ade6b0ea2ef83d74f43ed1

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Վեդի Ալկո» ընկերության հետ համաձայնության է եկել,որ ընդունեկ աղավնաձորցիների խաղողը։Նախարարը և «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն այս պահին գտնվում են Աղավնաձոր գյուղում և ստուգում են խաղողի որակը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան աղավնաձորցիները փակել էին համապետական ճանապարհը՛

«Նախարարն ասում է՝ մինչև խաղողի վերջին կիլոգրամը չվերջանա, գյուղից չեմ գնալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի բնակիչ Պողոս Խաչատրյանը։ Գյուղատնտեսության նախարարի և «Վեդի Ալկո» ընկերության սեփափականատիրոջ պայմանավորվածությունը հավատ չի ներշնչում գյուղացիների մեջ։

«Իրենց խոսքերով՝ մենք խաղողը վաղն արդեն կարող ենք հանձնել, բայց չենք հավատում։ Սեպտեմբերի 7-ին Նախագահի հրամանից հետո էլ, երբ խաղողը պետք է հանձնեինք գործարանին, նորից գյուղ էին եկել և՛ Ղազարյան Մանվելը, և՛ գյուղատնտեսության նախարարը։ Հենց գյուղնախարարը ոտքը քաշեց գյուղից, չմթերեցին»,- ասաց Պողոս Խաչատրյանը։ Նախարարը հավաստիացրել է բնակիչներին, որ այս անգամ իրենց խաղողն ամբողջությամբ կարող են մթերել։ Գյուղացիներն իրենց խաղողը գործարանին հանձնելու են վաղը։

«Մանվել Ղազարյանն ասել է, որ եթե խաղողի որակը համապատասխանում է, ուրեմն իրենք կընդունեն»,-ասաց Պողոս Խաչատրյանը։ Եթե գյուղացիներն այս անգամ էլ հուսախաբվեն, նրանք պատրաստվում են կրկին փակել ճանապարհը։

Նշենք նաև, որ Աղավնաձոր գյուղն այս տարի հանձնում է մոտ 1800 տոննա խաղող։ Սա այն դեպքում, երբ նախկինում գյուղը տալիս էր ավելի քան 6000 տոննա խաղող։ Այս տարի խաղողի բերքի քիչ լինելու պատճառը կարկտահարությունն է։