Gallup.Հայաստանում ամենաքիչն են հավատում
Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Այդ են վկայում Gallup-ի 2011թ 125 երկրներում հարցումները։ Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը:
Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:
Հայաստանի հարեւան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը: