Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքային ոստիկանները՝ դպրոցում

Հասարակություն
7fcceb1864d096c5114ceaee0b984c6f

Այսօր Երևանում ավարտվեցին «Ապահով դպրոց» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները: Նախաձեռնությունը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:

Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայնքների 189 և 130 դպրոցներում տեղի ունեցած միջոցառումները ուղղված էին դպրոցում անվտանգության խնդիրների` թմրամոլության, ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, բռնության և ճանապարհային անվտանգության լուծմանը, ինչպես նաև ոստիկանության և համայնքի միջև համագործակցության ամրապնդմանը:

Նիդեռլանդներից ժամանած համայնքային ոստիկանության փորձագետ Նիկո վան Օյկը նշեց. «Համայնքային ոստիկանների համար կարևոր է ազդել քաղաքացիների վրա և համագործակցել անվտանգության հարցերում: Սա լավ կանխարգելիչ մեխանիզմ է հատկապես երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք չներգրավվեն հակասոցիալական վարքագծի մեջ, ինչպիսին է` թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` երկրում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածմանը խթանելու շրջանակներում: Համայնքային ոստիկանությունը Երևանում մեկնարկեց հունիսին:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը։