Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր աղջիկ երեխայի միջազգային օրն է

Հասարակություն
5aaa92d850b1d31c71d465dd92d1c292

Առաջիկա տասնամյակում 142 միլիոն աղջիկներ կարող են ամուսնանալ մինչեւ 18 տարեկանը. զգուշացնում է ՄԱԿ-ի նոր զեկույցը։

Այսօր՝ 2012 թ. հոկտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այս տարի երեխաների ամուսնությունն է: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակում է զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:

Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին, ըստ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի, երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը
Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030 թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010 թ.-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:

Զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) ամեն երեք աղջկանից մեկը ամուսնական դաշինք կմտնի մինչև 18 տարեկանը:

2010 թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010 թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչևէ, այս երևույթը լայնորեն տարածված է նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի մի շարք համայնքներում:
Գրանցվել է նաև առաջընթաց, և, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան և Նեպալը, ի թիվս այլ երկրների:

ՄԵՐ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ

• Հայաստանում բնակվում է մոտ 422.000 աղջիկ երեխա (0-ից 18 տարեկան)
• Մեր աղջիկ երեխաների ամեն հինգից երկուսն (42.8%) ապրում է աղքատության, իսկ ամեն հարյուրից գրեթե չորսը (3.7%)՝ ծայրահեղ աղքատության մեջ:
• Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք։

• Հայաստանում ամեն տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա:
• Մեր երկրում աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով քիչ են տղա երեխաներից (0-ից 18 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:
• 2011 թ.-ին Հայաստանում ծնվել է 20287 աղջիկ և 23160 տղա, այսինքն՝ 100 աղջկան բաժին է ընկել 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պիտի լիներ 100 աղջկան՝ 102-106 տղա:
• Հայաստանում նորածին աղջիկներին ամենահաճախն անվանակոչում են Մանե, Միլենա կամ Էլեն (2011) :


ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՄԵԾԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ


• Ստանում են կրթություն (Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են):
• Ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում (2010):
• Ունենում են միջինը 1-2 երեխա (երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա) (2010)i:
• Փորձում են գտնել իրենց տեղը (Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը կանայք են):
Ապրում են միջինը մինչև 77 տարեկան՝ 7 տարի ավելի, քան տղամարդիկ։