Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներին «աճուրդի» են հանել (տեսանյութ)

Հասարակություն
8a8d6e255d206133bb323de714bfa0dd

«Հայէլեկտրո» գործարանի բուժարանն աճուրդի է հանվել՝ ՊԵԿ-ին ունեցած պարտքերի պատճառով։

Գործարանի այդ շենքում ապրող 62 ընտարիքներն այս մասին իմացել են օրեր առաջ։

Այսօր նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են չզրկել իրենց տանիքից։

«ՀայԷլեկտրո» գործարանի տարածքում գտնվող 5 հարկանի այդ շենքում ապրում են գործարանի նախկին աշխատողներ և փախստականներ։ 62 ընտանիքներից ոչ ոք սեփականատեր չի։

«Գործարանը պարտք ունի պետությանը, և շենքը, որտեղ, որ մարդիկ են բնակվում, հանել է աճուրդի»,- ասաց բնակիչներից Կարինե Ալավերդյանը։ Իսկ աճուրդի հանվել է՝ որպես արտադրամաս, եւ. «Չի շեշտվել, որ այնտեղ մարդիկ են ապրում»,- ասաց տիկին Կարինեն։

Բնակիչներին ընդունեց ՀՀ Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։

Թեև պարոն Ղազարյանը բանավոր ծանոթացավ բնակիչների խնդրին, սակայն դա բավարար չէ։ Իրենց խնդիրը լուծելու համար բնակիչները պետք է գրավոր դիմում ներկայացնեն։ Ալեքսանդր Ղազարյանը դեռ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում այս 62 ընտանքիներին՝ կզրկվե՞ն իրենց միակ տանիքից, թե ոչ։

«Այսօրվա դրությամբ նրանց ճակատագիրը արդեն պարզ է։ Մենք պետք է փորձենք խուսափել այդ ճակատագրից, բայց թե ինչ ճանապարհով, արդեն օրենք սահմաններում կփորձենք ինչ-որ մի լուծում գտնել»,- ասաց Ալեքսանդր Ղազարյանը։

Բնակիչներն ասում են՝ Կառավարությունից հստակ քայլեր չտեսնելու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների պաշտմանի օգնությանը։