Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը եթե ցանկանար.... (տեսանյութ)

Հասարակություն
5c4792ceeca2b1924126b8a08d72c303

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին բանակում խաղաղ պայմաններում մահացած 5 զինծառայողների ծնողներ։

Նրանք պահանջում են կառավարության նիստերի օրակարգում ընդգրկել հարց, թե
ինչու են տարիներ շարունակ բանակում զոհված զինվորների մայրերը հավաքվում այստեղ և արդարություն պահանջում։

Սերժ Սարգսյանը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է ,- ասում են նրանք՝ այսինքն՝ պարտավոր է կատարել որդեկորույս ծնողների արդարացի պահանջը։

Զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը ասաց.« Ես էսօր միայն և միայն մեղադրում եմ մեր երկրի նախագահին։ Եթե ինքը ուզենա , այդ գործերը մի օրում ,մի ժամում կբացահայտվի»։

Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը զայրանում է,որ ոչ միայն իրենց բողոքն է մնում անտեսված ,այլ կարծես իրենց վիճակին ի պատասխան Սերժ Սարգսյանը անկախության օրվա առիթով մեդալ է շնորհում գործերը կոծկող դատախազին։

Մայրերը պնդում են,որ չեն լռելու շարունակելու են պայքարել,չնայած իրենց պայքարի համար չգիտեն՝ էլ ինչ տարբերակ մշակեն։