Հարուստի կողքով էլ չի անցել (տեսանյութ)
Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցողների պաշտոնական թիվը հասնում է 45000 -ի, որն աճելու միտում ունի: Մասնագետների կարծիքով այս հիվանդությունների առաջին պատճառը սոցիալական վիճակն է:
«Հայաստանում պատճառները նույնն են, ինչ, որ ամբողջ աշխարհում։ Պարզվեց, որ համաշխարհային ճգնաժամը ազդել է բոլոր խավի մարդկանց հոգեկան աշխարհի վրա՝ մեծահարուստներից սկսած վերջացրած բոմժերով»,- ասաց գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում դեռևս ձևավորված չի հոգեբուժին դիմելու ավանդույթը: Իսկ դիմողներն էլ գերադասում են բուժում ստանալ տնային պայմաններում:
Սամվել Թորոսյանը առաջին հերթին դժգոհ է հոգեբուժարանների վիճակից: Այն հիմնովին վերանորոգման կարիք ունի. «Հուսանք, որ այս տարի կնախատեսվեն համապատասխան միջոցներ, որովհետև համաշխարհային ճգնաժամի ընթացքում ոչ մի բուժհիմնարկում չեղավ գնային աճ, նոր գույքի ձեռքբերում»։
Ի դեպ, այսօր հոգեկան առողջության օրն է։