Ցմահի գործով հատորներն անհետացել են (տեսանյութ)
«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու քրեական գործի 10 հատորներից 8-ը անհետացել է:
«Այդ ինձ համար առեղծված է»,- նշում է Արծրունու պաշտպան Ռուբեն Ռշտունին:
Նա նշում է, որ ցմահների գործերը պետք է պահվեն ընդմիշտ, քանի որ գործում նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ եւ ապացուցել նրա անմեղությունը:
Նա հիշեց Ամերիկայում մի դեպք, երբ ցմահը 29 տարի կալանավայրում անցկացնելուց հետո արդարացվել է
«Ցմահի գործը ոչնչացնել միտումնավոր, դա ուղղակի խելքին մոտ բան չէ»,- ասում է պաշտպանը:
Միաժամանակ պաշտպանը չի բացառում, որ արխիվ տեղափոխման ժամանակ ինչ որ մեկի անփութության պատճառով դրանք անհետացել են:
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան էլ տեղեկացրեց, որ իրոք իրենց մոտ պահպանվում է Արծրունու գործի երկու հատոր:
Ըստ Ազգային արխիվի տնօրենի` ինչ իրենց հասել է, կարգավորվել եւ ցուցակագրվել է:
«Իսկ եթե եղել է ինչ -որ միտումնավորություն, միգուցե դա եղել է մինչեւ արխիվ հասնելը, չեմ կարող ասել»,- ավելացրեց պարոն Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ 1996 թ Արծրունին մեղավոր է ճանաչվել երկու տարբեր սպանություններ դրդելու համար: