Hollywood Non-Stop՝ Վանաձորում
2012թ. հոկտեմբերի 11-ին Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա Hollywood Non-Stop խորագրով համերգ, որը ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ երաժշտական նախաձեռնությունն է:
Ծրագիրը ներառում է արդեն դասական համարվող "Գլադիատոր", "Խիզախ սիրտը", "Վեստսայդյան պատմություն", "Կարիբյան ծովի ծովահենները" և այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների գործերը:
Համերգը կազմակերպվել է Դենիել Փերլի հիշատակին նվիրված 11-րդ ամենամյա միջոցառումների շրջանակում, որոնք անցկացվում են աշխարհով մեկ նշանավորելու այն գաղափարները, որոնց իր կյանքն ու գործունեությունն է նվիրել Դենիել Փերլը: