Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշեցին մնալ տնակում (տեսանյութ)

Հասարակություն
5ce45033917913a0e0512ace2fa0cfc1

Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 10 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացվել է մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Ռիմա Պետրոսյանը իր միակողմանի ծնողազուրկ 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: