Հրդեհ Բջնիում
Հոկտեմբերի 10-ին, ժամը 01:51-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում՝ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, այրվում է հացատուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել՝ 03.48-ին:
Ամբողջությամբ այրվել է 1-ին փողոցի թիվ 48 տանը կից հացատունը՝ մոտ 45 քմ մակերեսով:
Թունավորում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.06-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով Երևանի Հունան Ավետիսյան փողոցին հարակից բարեգործական ճաշարանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1980 թ. ծնված Մարիամ Ալեքսանյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 39 շենքի 55-րդ բնակարանի բնակիչ՝ 1987 թ. ծնված Արևիկ Գրիգորյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Մեքենան շրջվել է
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» մակնիշի 12 ՕU 007 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1977 թ, ծնված Գևորգ Առուստամյանը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Աննա Գրիգորյանը և 2003 թ. ծնված Արթուր Առուստամյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են սատցվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես` Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ 2 տարբեր օջախներում այրվել է այրվել է մոտ 8,5 հա բուսածածկ տարածք, Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղում` մոտ 6 հա խոտ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։