Հայաստանում մերժել են Գերմանիայի դեսպանին
Թեև երեկ Գերմանայի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո միասեռականների իրավունքերի մասին պատմող սերբանական Parada ֆիլմը չցուցադրվեց Տիկնիկային թատրոնում, սակայն այն այսօր երեկոյան ցուցադրվեց ԵՄ երևանյան գրասենյակում: Նախքան ցուցադրումը կազմակերպիչները `Հայստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը իրենց կարծիքը հայտնեցին սերբական այս ֆիլմի մասին:
Տրայան Հրիսթեան նշեց, որ Parada ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել է Հայաստանում մարդու իրավունքերի մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով. «ԵՄ-ն վերահաստատում է, որ մարդու իրավունքները հավասարապես կիրառելի են բոլոր մարդկանց հանդեպ», -նշեց ԵՄ դեսպանը:
DIY ակումբում տեղի ունեցած պայթյունը, բազմազանության շքերթի խափանումը ԵՄ դեսպանին բերել են այն եզրահանգման, որ հայ հասարակությունը հանդուրժողականության խնդիր ունի:
«Առավել մտահոգիչ է, որ կա մարդկանց մի խումբ, որն ատելություն է քարոզում», -ասաց դեսպանը: Տրայան Հրիսթեան անիմաստ է համարում հասարակության մի մասին զայրությը, քանի որ, ըստ նրա, ֆիլմն իր մեջ վիրավորական տարրեր չի կրում և որևէ կարծիք չի պարտադրում:
Իսկ Գերմանայի նորանշանակ դեսպանը թեև հարգում է երեկ դեսպանատան առջև բողոքի ակցիայի մասնակիցներին, այնուամենայնիվ, կարծում է, որ ֆիլմը պետք է ցուցադրվի: Ռայներ Մորելը հիասթափված է, որ Տիկնիային թատրոնը, The Club ակումբը, որտեղ պետք է ցուցադրվեր Parada-ն, մերժել են իրենց. «Այդ փաստը մեզ այնքան էլ չերջանկացրեց, մենք ուզում ենք ֆիլմը ցուցադրել և դեռևս շարունակում ենք փնտրել վայրեր, որտեղ կարող ենք այն իրականացնել», -նշեց Գերմանաիայի դեսպանը:
Parada-ի ցուցադրման կազմակերպիչները ասում են` եթե նույնիսկ ֆիլմը ցուցադրվեր տիկինիկային թատրոնում, այն կարող էին դիտել միայն 12 տարեկանից բարձր անձիք: Նշենք, որ կազմակերպիչները դեռ չգիտեն, թե որտեղ կցուցադրվի ֆիլմը, սակայն մի բան հաստատ գիտեն` այն ցուցադրվելու է:
Ի դեպ, ֆիլմի ցուցադրմանը կազմակերպիչները հրավիրել էին նաև երեկվա բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք սակայն հրաժարվեցին մնալ ֆիլմի դիտմանը: