Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ երգչուհին բացում է ոտքերը, երգը մեռնում է» (տեսանյութ)

Հասարակություն
e0cbcca1aaf1fc17ba00aaa0d72a8997

Էրեբունի -Երեւան տոնակատարություններին Երեւանի մասին բազմաթիվ երգեր հեղինակած Ռուբեն Հախվերդյանը, Վախթանգ Հարությունյանը, Լիլիթ Պիպոյանը եւ մյուս հեղինակ կատարողները չեն մասնակցի, քանի որ տարբեր երաժշտական ուղղությունների եւ ժամանցային 26 հարթակներից եւ ոչ մեկը քաղաքապետարանը չի հատկացրել հեղինակային երգին:

«Ոնց կարող է հեղինակային երգը հարթակ չունենա, եւ ովքեր են լինելու մեր փոխարեն, ազատ վարքագծով ինչ-որ ռուսական պոպ-աստղեր»,- «Ա1+ »-ի հետ զրույցում ասաց հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանը:

«Վերա Բրեժնեւան, Սերեբրոն եւ այլ խմբեր, պետք է հարթակ ունենան Երեւանի տոնին, իսկ հեղինակային երգը չունենա»,-շարունակում է Վախթանգ Հարությունյանը:

Նա ի դեպ, լսարանի խնդիր չունի, ամեն ուրբաթ Թումանյան 26 հասցեում գտնվող CLUB-ում նրան եւ մյուս հեղինակ կատարողներին լսում են նրանց երկրպագուները, բայց խնդիր այլ հարթության մեջ է.

Նրանց երգերում է ապրում Երեւանը, իսկ նրանք Երեւանում, Երեւանի տոնին հարթակ չեն ունենալու: «Կամ այս քաղաքի համար պետք չի այս ժանրը, կամ վրիպել են, եթե վրիպել են, պետք է շտկեն սխալը»,-ասում է Վախթանգ Հարությունյանը: Նա նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հույս ունի, որ վրիպակը կուղղվի:
Երեւանի 2794 ամյա հոբելյանը, որը կրում է «Իմ սրտի մրայրաքաղաք» խորհրդանշական անվանումը,որքանո՞վ է երեւանցուն հաղորդակից դարձնում այդ տոնին։

«էն որ ասում են իմ քաղաքն է, սա հենց ինձ համար է ասված, ես ծնվել մեծացել եմ մայրաքաղաքի սրտում, բայց ինձ անտեսված եմ զգում, որովհետեւ իմ արվեստը չի տեղավորվում այսօրվա մշակութային քաղաքականություն կերտողների ծրագրերի մեջ»,-սրտնեղում է Լիլիթ Պիպոյանը, որին ի դեպ, երբեք նման հանրապխետական, կամ քաղաքային միջոցառումների ժամանակ չեն հիշում:

Փոխարենը նրան գնահատում են արտասահմանյան լավագույն երաժիշտները:

«Քաղաքի տոնին պետք է մեր քաղաքային մշակույթը` հեղինակային երգը, ներկայացվի»,-ասում է Վախթանգ Հարությունյանը:
«Ինչ կատարվում է էկոլոգիայի հետ, նույնը մշակույթում է, այս գլոբալիզացիայի պայմաններում։ Երբ երգչուհին բացում է ոտքերը, ցուցադրում հետույքն ու աչքերը, այդտեղ իսկական երգը մեռնում է»,- նկատում է հեղինակ կատարող Ռուբեն Հախվերդյանը: