Բժիշկները պնդում են . Շահեն Խաչատրյանը մեղավոր չէ (տեսանյութ)
Մալաթիայի 1-ին եւ Նորք-Մարաշ 3-րդ հիվանդանոցի բժիշկները պնդում են, որ «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը մեղավոր չէ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի հոր մահվան մեջ:
«Հիվանդը մահացել է հիվանդության և ոչ թե բժշկի սխալ միջամտության արդյունքում և սա բացառիկ դեպք չէ, քանի որ հիվանդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում» ,- այսօր լրագրողների հետ հանդիpնանն ասաց բժիշկ Միքայել Ադամյանը:
Անդրադառնալով այն մեղադրանքին, թե «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրենը գումար է աշխատել մահացող մարդու միջոցով, ասուլիսին ներկա բոլոր բժիշկները հավաստիացրեցին, որ իրենք անձամբ են ծանոթ Շահեն Խաչատրյանի հետ և, ըստ իրենց, նա չէր կարող նման բան թույլ տալ;
«Մեզ շատ էր վրդովվեցրել այն, որ լրատվամիջոցները սկսել են հրապարակել հոդվածներ «Դիակի վրա փող աշխատող» վերնագրերով, սա վիրավորանք է և անտեղի քարկոծում»,- ասաց բժիշկ Նարինե Գոջաբաշյանը
Բժիշկուհին հավաստիացրերց,որ մահվան պատճառ չէր կարող լինել բազմակի ստենդավորումը, քանի որ մահը վրա է հասել երբ, անոթներից մեկը բերել է սպազմի;
Լրագրողների այն հարցին , թե հնարավոր է, որ բժիշկները ասուլիսին ներկայացել են Շահեն Խաչատրյանի պատվերով, բոլոր բժիշկները տվեցին միևնույն պատասխանը` իրենք ոչնչով կախված չեն Շահեն Խաչատրյանից և եկել են իրենց կամքով , քանի որ վրդովվեցրել էր «անտեղի բժիշկների անունը ոտնատակ տվող հոդդվածները»;