Պրեմիերա «Նարեկացի» միությունում
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 20:30-ին, Նարեկացի արվեստի միության
համերգասրահում երաժշտական պրեմիերա է: Առաջին անգամ Հայաստանում
կներկայացվի շվեյցարացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի՝ Հայոց Մեծ Եղեռնի
100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» նոր օրատորիայի համակարգչային
պարտիտուրայի ձայնագրությունը:
Ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի,
հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար:
Օրատորիայի լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք
Իսահակյանի և Վահագն Դավթյանի բանաստեղծություններից՝ հայերենով:
Ալեքսանդր Բրինկենը (ծն. 1955 թ.) շվեյցարացի երգահան, դաշնակահար,
երգեհոնահար և հայագետ է, ով նաև փայլուն տիրապետում է հայերեն լեզվին:
Հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ եւ մի
շարք այլ երաժշտական ստեղծագործություններ: