Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկրում եկեղեցիներն այսքան հին չեն»

Հասարակություն
dc022e45f4756e39b3269fc43cf0eaa9

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահ Հարի Բրինքմանը առաջին անգամ է Հայաստանում։ Այցի նպատակը համաշխարհային ժառանգության քաղաքների համագործակցության շրջանակներում Էջմիածին քաղաքում կայացած տնօրենների խորհրդի նիստն էր։ ՀԺՔԿ-ն գործում է արդեն 20 տարի, նպատակ ունի նպաստել համաշխարհային ժառանգության քաղաքների միջև մշակութային և հասարակական կապերի հաստատմանը։

Էջմիածին քաղաքը այս կազմակերպությանը համագործակցում է 2011 թվականից, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարևորելով այս համագործակցությունը ասաց.«Սա փորձի փոխանակման այն ծրագիրն է ,որը կնպաստի բազմադարյան մշակույթ ունեցող քաղաքներին ավելի սերտ կապերով կապվելու և զարգացման ճանապարհին իրարից նոր բան սովորելու քաղաքականությանը»։

ՀԺՔԿ-ը նմանատիպ կոնֆերանսները անցկացնում է 2 տարին մի անգամ,քույր քաղաքներից մեկում, որը նախապես որոշվում է նիստում։ Նրանց այցելությունը Էջմիածին եղավ քաղաքի տոնի միջոցառումների շրջանակներում։Հաջորդ կոնֆերանսը կկայանա Մեքսիկայի Ուահակա քաղաքում։

3 օր տևած քննարկումները ավարտեցին այսօր ,ամփոփիչ ելույթի ժամանակ Հարի Բրինքմանը ասաց.«Ես զարմացած ու հիացած եմ այս քաղաքի պատմաճարտարապետական հուշարձաններով։Ես մի երկրից եմ եկել,որտեղ եկեղեցիները այսքան հին չեն։ Համոզված եմ ,որ Էջմիածինը մեծ ճիգեր է գործադրում պատմական ժառանգությունը պահպանելու համար»։

Համաժողովի շրջանակներում Էջմիածին այցելեցին 15 քույր քաղաքների քաղաքապետեր։

 

_