Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 05.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԵՆՈ» մակնիշի GTG-965 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Մինչ փրկարարների ժամանումը՝ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ' 1989 թ. ծնված Իշխան Մանուկյանը (վարորդ) և 1989 թ. ծնված Էդուարդ Մալխասյանը:
Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է:
Օձեր են նկատվել
Հոկտեմբերի7-ին օձեր են նկատվել Արմավիրի Պտղունք գյուղում, Գեղարքունիքի Սարուխան գյուղի Մակարյան փողոցի թիվ 15 տան բակում, Կոտայքի Զովունի գյուղի թիվ 28 փողոցի 1-ին տան բակում:
ՃԿԿ արձագանքման խմբի և հատուկ մասնագետի կողմից օձերը հայտնաբերվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 6-8-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Արագածոտնի Կարբի գյուղում («Դեմեր» կոչվող հանդամասում) այրվել է մոտ 2000 քմ, Գեղարքունիքի Սեմյոնովկա գյուղում' 2 հա, Վայոց ձորի Ելփին գյուղում 9 հա խոտ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին' 5000 քմ եղեգնուտ:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը