Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փառք Վարդան Ղուկասյանին

Հասարակություն
ec53ab5725d913b63f1b0cf1bd650f09

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոդահլիճում հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գրողներն ու նրանց ժառանգները մեծարեցին` հավասարեցնելով գյումրեցի երկու մեծերին` գուսան Շերամին ու Հովհաննես Շիրազին: Ամեն վայրկյան տարբեր ելույթներում հնչում էր ` «Փառաբանվի՛ Գյումրու քաղաքապետը», «Կեցցե՛ն Ղուկասյանները» արտահայտությունները: Իսկ պատճառը բնականաբար Վարդան Ղուկասյանի առատաձեռնությունն էր, նա հովանավորել էր Սերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատությունը, ինչպես նաև Շիրազի հատընտիրը:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր ելույթում ասաց. «Փառք, ամենահոգևոր քաղաքապետին`Վարդան Ղուկասյանին, մտավորական քաղաքապետին, որը 13 տարի քաղաքը մոխիրներից հառնելով և սոցիալական հարցերը և մնացած բոլոր, բոլորը հառնեց էս դժվարին պայմաններում: Բայց շատ մեզ համար գրական ու ռազմավարական նշանակություն ունի, որ արվեստների և արհեստների մայրաքաղաք մեր Գյումրին ուշադրության կենտրոնում պահեց մշակույթը, էդ բոլոր արձաննները, էդ բոլոր եկեղեցիները, որոնք էսօր էլ ուրեմն վերակառուցման ընթացքի մեջ են, էն բոլոր մշակութային օջախները, որոնք բացվեցին»:

Մանրամասներն այստեղ