A
A
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում
Հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 15.43-ին Ադրբեջանի տարածքում՝ Շամախի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ: Ի դեպ, մեկ շաբաթ առաջ էլ էր Ադրբեջանի արածքում երկրաշարժ զգացվել`Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, որը կրկին զգացվել էր Ստեփանակերտում;
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: