Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռիսկի ենթարկողները պետք է վճարեն» (տեսանյութ)

Հասարակություն
1ffa042aaeed73fc7e06bfa1a1b33457

ԵԽԽՎ կայքում մի հարցազրույց է տեղադրվել կառույցում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ։ Նա «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկի միջոցով» հարցով զեկուցողն էր։

«Բանաձևի ընդունման նպատակն է ոչ միայն ֆինանսական գործարքների հարկի հաստատումը, այլև սոցիալական արդարության հաստատումը»,- նշել է հայ պատվիրակը։

Իր զեկույցը ներկայացնելիս Հերմինե Նաղդալյանն նկատել էր, թե նրանք, «ովքեր տնտեսությունը ռիսկի են ենթարկում, պարտավոր են վճարել դրա համար»:

Բանաձեւն ընդունվել է 47 կողմ, 26 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը ռուսերենով է։