Լավագույնների անունները կհրապարակեն վաղը
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի ղեկավարությունը այս տարի հանձնվում է Երևանի ճարտարապետների միությանը։
«Ամեն տարի անցկացնում է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհուրդ, որի ժամանակ ռոտացիան կարգով փոխվում է խորհուրդը գլխավորող նախագահը։ Ասոցիացիայի կազմի բոլոր ճարտարապետների միության նախագահները սպառել են իրենց ժամանակը և երեկ այդ պաշտոնը հանձնվեց Երևանի ճարտարապետների միությանը»,- «Տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ» միջազգային մրցույթի ժամանակ ասաց Երևանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Ասոցացիայի կազմակերպած ամենամյա մրցույթ - ցուցահանդեսին ներկա էին հետխորհրդային բոլոր երկրների Ճարտարապետների միության նախագահները։
Անցկացվող ամենամյա ցուցահանդեսին ճարտարապետները որոշվում են, թե մեկ տարվա ընթացքում մասնակից երկրներում ինչպիսի նախագծային կամ շինարարական առաջընթաց է տեղի ունեցել և հաղթող ճանաչում լավագույն ճարտարապետական նախագիծը.
«Նմանատիպ ամեն հանդիպում նոր ուժ է տալիս հետագա մեր աշխատանքի համար։ Մեզ համար շատ կարևոր է նմանատիպ միջոցառումների միջոցով շփվել միջազգային ճարտարապետների հետ և փորձի փոխանակում կատարել», - ասաց Երևանի ճարտարապետների միության նախագահը։
Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն վաղը։