Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվելու է առաջին հեծանվուղին

Հասարակություն
a9eab1b39c97fcf9f3c7409c1b9a4f01

«Կանաչաստան» ՀԿ-ն կազմակերպում է Երևանի առաջին հեծանվուղու և գունազարդված կամարանցումի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին ժամը 14:30-ին Օղակաձև զբոսայգու Առագաստ սրճարանին կից այգում: Այն ձգվելու է Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:

Նախատեսվում է կենդանի ջազ համերգ The Nooz Band-ի մասնակցությամբ, նկարչի կողմից 3D վարպետության դաս երիտասարդների համար: Ինչպես նաև ցանկացողներին անվճար հիմքունքներով տրվելու են հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:

Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ «Կանաչաստանը» համատեղ աշխատանքներ է իրականացնում Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ` Երևանում հեծանվային տրանսպորտի զարգացման ուղղությամբ: