Քաղաքապետն ընդունել է ճարտարապետներին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ:
Քաղաքապետի խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան նախկին սոց երկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:
«Վստահ եմ մեր երկրների ընդհանուր անցյալը ևս մեկ կարևոր խթան կարող է հանդիսանալ, որպեսզի համատեղ ուժերով փորձենք մեր երկրների քաղաքաշինական ծրագրերում կիրառել միջազգային լավագույն փորձը` այն համադրելով առկա ճարտարապետական դիմագծի հետ: Ու քանի որ այս տեսանկյունից մեր բոլորի քաղաքաշինական խնդիրները գրեթե նույնական են, կարծում եմ սերտ փոխգործակցությունը կարող է բավականին լավ արդյունքներ բերել», - նշել է Տարոն Մարգարյանն
Հանդիպման վերջում, օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին` ռոտացիոն կարգով Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։