Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացած զինծառայողի գործը՝ երկուշաբթի

Հասարակություն
104e487baa39d3d3d7c08f1a45bbc8cb

2012 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով 18.01.2012 թ. որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր.օր.-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):