Իրանը խլացրել է «Ազատությանը»
ԱՄՆ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի` Իրանը խլացնում է արտասահմանյան հեռուստառադիոհաղորդումները, նպատակ ունենալով կասեցնել ազգային տարադրամ ռիալի արժեզրկման հետեւանքով երկրում ծավալված բողոքի ցույցերի եւ զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկատվության տարածումը։
Ծրագրերի խլացումը երեկ է սկսվել եւ խափանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ֆարդա» իրանական ծառայության եւ «Ամերիկայի ձայն»-ի իրանական ծառայության ծրագրերի հեռարձակումները։
Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը նշում է, որ Eutelsat ցանցի արբանյակների աշխատանքի խլացումը խափանել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի վրացական, հայկական եւ բալկանյան ծրագրերի հեռարձակումները։
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։