A
A
Փոխգնդապետին ազատազրկեցին
Այսպես կոչված «Հարսնաքար2«-ի գործով ՀՀ Պն N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դատապարտեց 4 ամսվա ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Ազատազրկման ժամկետը հաշվվում է հուլիսի մեկից:
Դատավճռով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց՝ հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու համար։
Հիշեցնենք,որ հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել ու ծեծի ենթարկվել ևս 4 անձինք: