Հայց է ներկայացնելու հեռուստաընկերության դեմ (տեսանյութ)
«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանն այսօր պարզաբանեց երեկ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը:
Ըստ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի սեպտեմբերի 23-ին իր հոր վիճակը կտրուկ վատացել է և միայն «Քանկորում» են համաձայնել ընդունել հորը` սուր ինֆարկտով և առաջարկել տեղադրել ստենտներ:
Լրագրողի խոսքերով իրենք հոգեկան ծանր վիճակում գտնվելով համաձայնել են և ստորագրել համապատասխան պայմանագիրը. «Սգո արարողություններից հետո կարդում ենք պայմանագիրը, որտեղ որևէ կերպ նշված չեն 2-րդ կողմի արտոնությունները, ինչպես նաև ֆինանսական կարգավորման հարցը ու եթե հանկարծ... տարբերակը»
Բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչտրյանն այսօր վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ արել են հիվանդի կյանքը փրկելու համար և բոլոր իրենց դեմ ուղղված հայտարարություններն անհիմն են: Հիվանդի կյանքը փրկելու համար կենտրոնում տեղադրել են 4-րդ ստենտը,. «Հիմա աբսուրդ է. ես ստենտ եմ դրել իմ հիվանդանոցի հաշվին, դբողոքում են դրա համար՝ թե արդյո՞ք դու դրա համար պայմանագիր ես ստորագրել»:
Բժշկական միջամտություններից լրագրող Մանվել Քեշիշյանի հոր կյանքը չի հաջողվել փրկել, որից հետո նա պահանջում է «արտոնագրից զրկել բժշկական կենտրոնին եւ և դադարեցնել նման աշխատելաոճ ու քաղաքականություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը»:
Շահեն Խաչատրյանն այսօր մանրամասն բացատրեց և էկրանի վրա ցույց տվեց, թե յուրաքանչյուր ստենտ ինչի համար է տեղադրվել:
Երեք ստենտի դիմաց հիվանդի հարազատները վճարել են 3մլն.746 հազար դրամ:
6 ամսվա պատմություն ունեցող «Քանկոր» բժշկական կենտրոնի ղեկավարը վերջում տեղեկացրեց, որ իրեն վարկաբեկելու համար հայց է ներկայացնելու « Շանթ» հեռուստաընկերության դեմ: