A
A
Ծեծ քաղաքապետարանում
2012 թվականի սեպտեմբերի 19-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել եւ բռունցքներով ու ոտքով հարվածելով աշխատասենյակից դուրս է հանել 62-ամյա, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ անդամ Գալուստ Կիրեղյանին:
Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե ինչու է ուշանում քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումը՝ երեք դեռահաս երեխաներին մոր հետ տեսակցելու կարգ սահմանելու մասին:
Մանրամասներն այստեղ