Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբուժարանի տնօրենը պատասխան կտա

Հասարակություն
ff52aaf95214c35bc73ca8de6e93bb3b

Ձերբակալվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը:

Քրեական գործը հարուցվել էր «Հետքի» հոդվածի հիման վրա, որ տնօրենը հիվանդների ստիպում է անասուններ պահել։
Հրապարակումից հետո հոգեբուժարանում ստուգումներ է իրականացրել նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը:

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասունները:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է: