Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիները` կայծակի զոհ

Հասարակություն
9e44711479db9687ab7a84a688981cbc

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում կայծակի հարվածից սատկել է 2 կով և 1 երինջ:


Մահացել է լոգարանում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սունդուկյան 17 շենքի 62-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.51-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1958 թ. ծնված Սերգեյ Օսիպովի դին:

Այրվել է տան տանիքը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 47 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.08-ին, մարվել` 02.16-ին:
Այրվել է տան տանիքը` 60 քմ մակերեսով:

Այրվել է անասնակեր

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` 19.05-ին:
Այրվել է 30 հա պահեստավորված անասնակեր:


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Գոգոլի փակուղում այրվել է 100 քմ, Սևքարեցի Սաքոյի փողոցում` 8 հա, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում` 5 հա, Ագարակ գյուղի մոտ` 2 հա, Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին` 10 հա, Բազմաղբյուր գյուղի մոտակայքում` 40 հա, Շիրակի մարզի Աշոցք գյուղում` 80 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին` 8 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` 6030 քմ, Հրազդանի տարբեր թաղամասերում` 3000 քմ և 2 հա, Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` 550 քմ, 1 եղևնի և 15 ծառի կոճղ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում` 10 հա խոտ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։