Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Մայա սեմյա"-ի մեքենան գլորվել է ձորը

Հասարակություն
e202599ddc30c6eb4c3f55c57c3b4850

Կեսգիշերին մոտ Նորավան-Գորիս ավտոճանապարհի 12֊րդ կմ-֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար;

Ըստ ԱԻն-ի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

"Մայա սեմյա" կազմակերպությանը պատկանող "Գազել" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի:

Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: Մինչ հրշեջ֊փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1965 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան քաղաքի հիվանդանոց : Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է: